Եգիպտոսի իշխանությունները սկսել են աղետի ենթարկված Airbus 321-ի սև արկղերի վերծանումը
Եգիպտոսի իշխանությունները սկսել են Airbus-321-ի սև արկղերի վերծանումը։
Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Եգիպտոսում կործանված ռուսական А321 օդանավի «սև արկղերը» թեթևակի են վնասվել: Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Риа Новости-ի փոխանցմամբ, Սոկոլովը հստակեցրել է, որ օդանավի ինքնագրերը կնքվել են ու դեռևս չեն բացել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին վթարի ենթարկված Շարմ-էլ-Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթի Airbus 321 օդանավում եղած բոլոր 224 անձինք մահացել են: Այդ մասին տեղեկացրել էր Reuters-ը՝ վկայակոչելով եգիպտական իշխանություններին:
Օդային աղետի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել: