211652_close_icon

Երկու կին դանակով հարձակվել են թոշակառու տղամարդու վրա և հափշտակել գումարներ

views-count2938 դիտում article-date 19:05 07-11-2015
ՌԴ Ոստիկանության Ներքին գործերի նախարարության Տվերի շրջանի բաժին է դիմել 70-ամյա մի թոշակառու և հայտնել, որ երկու երիտասարդ կոտրել են պատուհանի ապակիները և ներխուժել տուն: Թոշակառու տղամարդը ասել է նաև, որ իրեն սպառնացել են դանակով ու տնից հափշտակել գումար ու անհետացել: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են երկու կանանց՝ 28 և 25 տարեկան: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, կանայք կալանավորված են, հաղորդում է tverigrad.ru-ն

Նմանատիպ նյութեր