2755 դիտում
12:29 07-11-2015
Տուլայի ավտովթարի զոհերի թիվը հասավ 9-ի. հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կինը մահացել է
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայան այսօր սրտի վեցերրորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:
Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ