942 դիտում
19:45 06-11-2015
Օմբուդսմենը հացադուլավոր դատապարտյալների պահանջով գրություն է հղել ԱԺ
Այսօր` նոյեմբերի 6-ին, Օմբուդսմենը գրություն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտի խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հարգարժան պատգամավորները հաճախ են խոսում վաղաժամկետ ազատման խնդիրների կարգավորման հրատապության մասին՝ ակնկալում ենք, որ ի վերջո գործուն քայլեր կարվեն, որպեսզի խնդիրները ստանան իրական լուծում:
Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ կատարած այցի եւ հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ քննարկման արդյունքում ոլորտի համակարգային խնդիրները եւս մեկ անգամ անգամ ամփոփելուց հետո այսօր Օմբուդսմենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին է ուղարկել ոլորտի մանրամասն ուսումնասիրությունը, օրենսդրական եւ համակարգային խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու հստակ մեխանիզմները, ոլորտի կարգավորման միջազգային փորձը:
Նկատի ունենալով, որ հարգարժան պատգամավորները հաճախ են խոսում վաղաժամկետ ազատման խնդիրների կարգավորման հրատապության մասին՝ ակնկալում ենք, որ ի վերջո գործուն քայլեր կարվեն, որպեսզի խնդիրները ստանան իրական լուծում:
Օմբուդսմենը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում ամեն կերպ աջակցել շահագրգիռ խմբակցություններին, պատգամավորներին եւ մշտական հանձնաժողովներին օրենսդրական փոփոխության համապատասխան փաթեթի մշակման գործում:
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
17:37 06-05-2014
Քանի հացադուլավոր կա Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում
1778 դիտում
14:27 09-07-2015
Ազատության հրապարակում երիտասարդները դադարեցրին հայտարարած հացադուլը. այս պահին միայն 1 հացադուլավոր կա
2662 դիտում
23:17 23-02-2019
Արայիկ Հարությունյան. Ինչ եմ առաջարկել հացադուլավոր Հովհաննես Գալստյանին
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ