211652_close_icon

Քանի հացադուլավոր կա Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում

views-count2274 դիտում article-date 17:37 06-05-2014
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից ընդվզման ձեւերից մեկն էլ հացադուլն ու ջրադուլն է: [b]SHAMSHYAN.com[/b]-ը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից հետաքրքրվեց, թե այս պահին քանի դատապարտյալ է հացադուլ եւ ջրադուլ հայտարարել: Գոռ Ղլեչյանը նշեց, որ ընդամենը 1 դատապարտյալ է հացադուլ հայտարարել, որի ինքնությունը չի կարող բացահայտել, սակայն նա պատիժը կրում է Վանաձորի քրեակատարողական հիմնարկում: Իսկ ջրադուլի մեջ գտնվող դատապարտյալներ չկան: Միաժամանակ ավելացրեց, որ հացադուլի դիմած դատապարտյալի հետ սոցաշխատողները եւ հոգեբանները աշխատանքներ են տանում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր