6138 դիտում
16:33 21-01-2019
Ցանցապետության սկզբունքով՝ նոր ու մաքուր էջից. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ԱՄՆ-ում է. newsbook.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=http://newsbook.am/?p=129296&l=am&fbclid=IwAR0MaGhh-RYOmcbgAOpjEHNppd8TEinQeluSTFk9pHTDLiGM_QUiYQZRDYs]Newsbook.am[/url]-ը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ու նրա մի քանի գործընկերներ ԱՄՆ-ում են: Լոսանջելեսաբնակներ Լևոն Խաչատրյանի, Արմեն Սահակյանի և Սամվել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ նրանք այսօր հանդիպեցին Լոս Անջելեսի հայ համայանքի ներկայացուցիչների հետ: Գործարարներ, մշակութային դեմքեր, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, լրագրողներ, համայնքի կյանքում որոշակի դերակատարություն ունեցող տարբեր մասնագիտությունների տեր անձինք. ահա այն շրջանակը, որի հետ բաց ու անկեղծ հանդիպման էր հրավիրվել հիմնադրամի տնօրենը:
Ի դեպ՝ հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու հյուպատոսարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միանգամից փաստենք, որ բավականին հետաքրքիր շեշտադրումներով էր հագեցած Հայկական Արշամյանի խոսքն ուղղված ներկաներին: Այն բավականին թարմ էր, տեղ-տեղ՝ մոտիվացնող ու ոգևորող: «21-րդ դարում պետք է ապրել ցանցապետության սկզբունքով: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ցանց է, և եթե այդ ցանցի բոլոր կետերն իրար միանան և մեկ, կամ ասենք, քսան նպատակի ուղղորդվեն, այդ նպատակները կիրականացվեն»,- իր խոսքի նախաբանում վստահեցրեց Արշամյանն ու հավելեց. «Հայաստանում տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն էր: Դա նաև որոշ չափով մտքի հեղափոխություն էր, քանի որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ եթե մենք բոլորս մեկ նպատակ ենք դնում մեր առաջ և հավատում ենք այդ նպատակին և նաև տեսնում ենք քայլերը, որոնցով պետք է հասնել դրան, մենք անպայման հաջողում ենք: Եվ եթե մենք վաղը որոշենք, որ Հայաստանը, չգիտեմ, դառնալու է բժշկական կենտրոն աշխարհի համար, և դրան լծվի ողջ հայ ժողովուրդն, այդ բժշկական կենտրոնը՝ ոչ միայն տարաշրջանային, այլև համաշխարհային, կլինի»:
Ո՞րն է մեր անելիքը առաջիկայում: Այսպիսի հարցադրում էր ձևակերպել բացման խոսքով հանդես եկած Սամվել Հովհաննիսյանը, որին ի պատասխան՝ Արշամյանն ընդգծեց. «Հայաստանն ու Սփյուռքը միասին կարող են դառնալ միտք արտադրող երկիր: Եվ ես կարծում եմ՝ մեր անելիքը Հայաստանի ռեբրենդինգն է: Աշխարհում, որտեղ ասեն Հայաստան կամ Արմենիա, հասկանան, որ այն մտքի բրենդ է, որ խելքի բրենդ է, որ այն կրեատիվության բրենդ է, որ ստեղծարարությունը գալիս է Հայաստանից, որ միտքն ու նոր տեխնոլոգիաները գալիս են Հայաստանից: Սրանք զուտ խոսքեր չեն, ես վստահ եմ, որ դա էդպես է»: Նա հավելեց, որ այսօր Հայաստանում երիտասարդների ու պատանիների մի սերունդ է առաջացել, որը հագեցած է մարդու նոր տեսակով: Ըստ նրա՝ այդ տեսակն այսօր ամբողջ աշխարհում կա, և Հայաստանը հեռու չէ դրանից:
Դառնալով հիմնադրամի գործունեությանը՝ Հայկակ Արշամյանն ընդգծեց, որ, օրինակ, Նյու Յորքի գրասենյակը փակման եզրին էր, բայց իրավիճակը շտկվել է: «Իմ միակ զենքը բանակցությունների ժամանակ ազնվությունն է: Երբեք չխաբել: Նոր Հայաստանը հենց սա է: Սփյուռքում շատ մարդիկ են հիասթափված, բոլորն ասում են՝ վստահության խնդիր կա: Գիտենք, որ կա»,- նշեց հիմնադրամի տնօրենն ու առաջարկեց հետ չնայել ու չքննարկել նախորդների սխալները: Առաջարկեց՝ այդ էջն առհասարակ փակել, ջնջել և Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սկսել նոր էջից:
«Հայաստանն ու Սփյուռքը հորիզոնական կապերով են աշխատելու, հավասարը հավասարի հետ են խոսելու, քանի որ վստահ եմ, եթե ունեցանք ուժեղ Հայաստան թույլ սփյուռք, մեր սփյուռքը կկործանվի, իսկ եթե հակառակը լինի՝ ուղղակի Հայաստանը կկորցնենք: Հարաբերություններում չեմ կարծում, որ կարևոր է ուժեղ կամ թույլ լինելը չափելը, կարևորն ուղղակի նայել իրար աչքերի մեջ ու իրար վստահելն է: Իմ ամբողջ գործն, որ ուզում եմ անել՝ այդ վստահությունը վերականգնումն է»,- հայտարարեց Արշամյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=129296&l=am&fbclid=IwAR0MaGhh-RYOmcbgAOpjEHNppd8TEinQeluSTFk9pHTDLiGM_QUiYQZRDYs]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
11:57 07-08-2019
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին
1398 դիտում
13:52 19-11-2020
Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին
926 դիտում
20:15 08-06-2022
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
853 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1573 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)