Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կրկին քննարկել են Սիրիայի ճգնաժամը
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆերիդուն Սինիրիօղլուն հերթական հեռախոսազրույցն են ունեցել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման թեմայի շուրջ, հաղորդում է Ria Novosti-ն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուժեղացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Նշենք, որ նոյեմբերի 15-16-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենալու G-20-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով 10-րդ գագաթնաժողովը:


