Պատրաստ ենք Սիրիայի ճգնաժամը քննարկել ցանկացած երկրի հետ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատրաստակամություն է հայտնել քննարկելու սիրիական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները ցանկացած պետության հետ:
«Իրանը բանակցությունների սեղանի շուրջ կնստի ցանկացած երկրի հետ, գտնվի այն տարածաշրջանում, թե դրա սահմաններից դուրս»,-մեջբերում է Reuters գործակալությունը Ռուհանիի խոսքը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանձնեց Սիրիայի ճգնաժամի լուծման պլան: Այն ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են անհապաղ հրադադար, միասնական կառավարության ձևավորում, սահմանադրական փոփոխություններ, ինչպես նաև ընտրությունների անցկացում, որոնց պարտադիր պետք է ներկա գտնվեն միջազգային դիտորդները: