Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հարցը
Ռուսատսանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլեթ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Թեման եղել է սիրիական հակամարտությունը և Սիրիայում, իսկ զրույցը կայացել է թուրքական կողմի խնդրանքով։ Կարևորվել է Սիրիայում հրադադարի հաստատումը, որի մասին Ժնևում Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև 15 ժամ տևած բանակցություններից հետո ձեռք են բերել ռուսական ու ամերիկյան իշխանությունները։
Արդյունքը եղել է 5 փաստաթղթից կազմված փաթեթը, որն ուղղված է լինելու Սիրիայում կայունություն հաստատելուն։