Երևանի «Էրուդիտ» ուսումնական համալիրում երեխաներն իրենց հանդեսով ապացուցեցին, որ շատ մեծահասակներից գրագետ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին,«Էրուդիտ» ուսումնական համալիրում սաներն անակնկալ մատուցեցին բոլորին՝ ներկայացնելով «Հեքիաթային աշունը» խորագրով միջոցառում-հանդեսը:
Երեխաներն իրենց անմեղ աչուկներով, մանկական նուրբ ձայնով, ժպիտով և շնորհալի տաղանդով ջերմացրեցին ծնողների սրտերը:
Ծնողները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին «Էրուդիտ» ուսումնական համալիրի ողջ մանկավարժական անձնակազմին՝ իրենց մշտապես անակնկալներ մատուցելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի