Ավտոմեքենայից հեռախոս գողացողին հայտնաբերեցին
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 20 շենքի մոտ կայանված, 1966 թ. ծնված Արթուր Ա.-ի «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Արամ Ա.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]