211652_close_icon
views-count979 դիտում article-date 18:03 25-12-2014

Գիշերային ակումբում 2 հեռախոս գողացողին հայտնաբերեցին

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում, սեղանի վրայից, գողացել են 1983 թ. ծնված Գարիկ Ս.-ի 2 հեռախոսները` պատճառելով 250.000 դրամի վնաս: Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Քասախ գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սամվել Խ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր