211652_close_icon
views-count1524 դիտում article-date 11:34 05-11-2015

Չեմպիոնների լիգա. Վիլիանը փրկեց Մոուրինյոյին. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում տուրում՝ G խմբում «Չելսին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Կիևի «Դինամոյին»: Մինչև հանդիպման 83-րդ րոպեն հաշիվը 1:1 էր, սակայն լոնդոնցիների կիսապաշտպան Վիլիանի գերազանց հարվածից հետո «Չելսին» շատ կարևոր հաղթանակ տարավ և Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության հարցը մի փոքր հետաձգեց: Խմբի մյուս խաղում «Պորտուն» Թել Ավիվում հեշտությամբ հաղթեց «Մաքաբիին»՝ 3:1 և 10 միավորով դարձավ խմբի առաջատարը: «Չելսին» 7 միավորով 2-րդն է: «Դինամոն» ունի 5 միավոր, իսկ «Մաքաբին»՝ 0 միավոր: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր G խումբ «Չելսի» (Անգլիա) - «Դինամո» (Կիև, Ուկրաինա)՝ 2:1 Ալեքսանդր Դրագովիչ, 34 (ինքնագոլ), Վիլիան, 83 – Ալեքսանդր Դրագովիչ, 78 «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:3 Էրան Զահավի, 75 (11մ) – Կրիստիան Տելյո, 19, Անդրե Անդրե, 49, Միգել Լայուն, 79
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր