Ճանաչվել են A321 օդանավի վթարի զոհերից 58-ի մարմինները
Ճանաչվել են Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321 ուղևորատար օդանավի վթարից զոհվածներից 58-ի մարմինները, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց օդանավը կործանվել է՝ ընկնելով Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:
Օդանավը պատկանում էր ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը: