3322 դիտում
11:10 04-11-2015
ՀՀ ՃՈ-ն որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը։ Այս օրերին ճանապարհային ոստիկանությունում քննարկվամ է բարձրացնել խմած վարորդների տուգանքի չափը։ Կախված խմածության չափից՝ վարորդները գործող «սակագների» համաձայն՝ տուգանվում են 100 կամ 150 հազար ՀՀ դրամ։ Որոշվել է, որ այդ տուգանքը հասցվի 200-250 հազար ՀՀ դրամի։
Կբարձրանա նաև պետհամարանիշներն ինքնագլուխ փոխող վարորդների տուգանքների չափը ևս։ Այն վարորդները, որոնք ինքնակամ համար կփոխեն, հնարավոր է տուգանվեն 500 հազար դրամի չափով։
Ի դեպ, պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»։
Նմանատիպ նյութեր
9696 դիտում
10:29 26-09-2019
Երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների չափերն աճում են․ «Ժողովուրդ»
3658 դիտում
12:18 03-07-2014
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի նոր չափերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան