39542 դիտում
10:20 04-11-2015
16-ամյա տղան, ով Վայոց Ձորում շահադիտական նպատակներով սպանել էր 2 տատիկների, կալանավորվեց և տեղափոխվեց անչափահասների գաղութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 1-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Հրաչյա Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, անչափահաս 16-ամյա Նարեկ Խաչատրյանի նկատմամբ:
Ինչպես Վայոց Ձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հրաչ Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Ն. Խաչատրյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (սպանություն՝ 2 և ավելի անձանց, որը կատարվել է շահադիտական նպատակներով) վերցվեց կալանքի և տեղափոխվեց անչափահասների գաղութ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/31/69197/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի, Եղեգնաձորի ոստիկանապետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները Եղեգնաձորի ոստիկանություն էին բերման ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 16-ամյա Նարեկ Խաչատրյանին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող տան բակում կնոջ դի կա: Նշված հասցե էին մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խմբերը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էր նաև դատական բժիշկը, ով ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բաց, բութ գանգուղեղի վնասվածքներ՝ կոտրվածքների ձևով, որոնք հանգեցրել էին գլխուղեղի կենսական ֆունկցիաների խանգարման, ինչի հետևանքով 91-ամյա Վարդուշ Սիմոնյանը մահացել էր:
Նույն օրը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26760 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ