Մամուլում հրապարակված հոդվածը Կոտայքի մարզային կառույցում ստուգումներ անցկացնելու պատճառ է դարձել
Հոկտեմնբերի 2-ին մամուլում հրապարակվել էր մի հոդված, որտեղ ոմն քաղաքացիների կողմից «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Գրիգորիս Օտյանի գործունեության կապակցությամբ դժգոհություններ էր ստացվել:
Նյութում հրապարակված տեղեկատվությունը հիմք ընդունելով համապատասխան մարմինները «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿի Կոտայքի մարզային կառույցում մեկ շաբաթ է ինչ ստուգումներ են անցկացնում: Ստուգվել է կառույցի թե ֆինանսական թե վարչական բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև հարցաքննվել են կառույցի ղեկավար «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Գրիգորիս Օտյանը,ինչպես նաև կառույցի մյուս աշխատակիցները:
Մանրակրկիտ ուսումնասիրությունների առարկա էր դարձել նյութում նշված բոլոր մեղադրանքները: Մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել ,որ մամուլում տեղ գտած հրապարակումները իրականությանը չեն
համապատասխանում և ներկա պահին «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային
կենտրոն» ՊՈԱԿի Կոտայքի մարզային կառույցում ապoրինի ոչ մի գործունեություն չի ծավալում: