2292 դիտում
15:13 28-07-2015
Հանդիպում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցում
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը եւ Վահե Էնֆիաջյանը հանդիպել են ԲՀԿ Շիրակի վերակազմավորված մարզային կառույցի պատասխանատուների եւ ակտիվի հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ներկուսակցական։ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուները ԲՀԿ ղեկավար կազմի առաջ բարձրացրել են մարզի բնակիչներին հուզող մի շարք լրջագույն խնդիրներ, որոնք մարզում սրում են սոցիալական լարվածությունը։
Մասնավորապես՝ Աշոցքի տարածաշրջանի ներկայացուցիչները նշել են, որ գյուղացիներից մթերված կաթի դիմաց ՙՄարիաննա՚ եւ ՙԱշտարակ կաթ՚ ընկերությունները արդեն երկու ամիս է գյուղացիներին չեն վճարում, ինչը վարկերի տակ կքած բնակիչների համար ստեղծում է ծանրագույն սոցիալական վիճակ։ Բարձրացվել է նաեւ միջհամայնքային երթուղիների հարցը.
Մասնավորապես նշվել է, որ մեկը մյուսի ետեւից փակվում են Գյումրիից մարզի այլ բնակավայրեր գնացող ավտոբուսների երթուղիները, անապահով բնակչությանը թողնելով միայն տաքսիների հույսին, որից շատ քչերը կարող են օգտվել։ Այսօր արդեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշյալ երկու խնդիրները քննարկել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ եւ առաջիկայում մարզի բնակիչներին կտրվեն բարձրացված խնդիրների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ։
ԲՀԿ պատասխանատուները հանձնարարել են Շիրակի մարզային կառուցի ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել ներկուսակցական հանձնարարականների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի հետ միասին կազմակերպել կուսակցականների վերալիցենզավորումը։
ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է ԲՀԿ Սյունիքի տարածքային կառույցների հետ։
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
986 դիտում
23:00 28-05-2015
Հանդիպում՝ ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցում
1749 դիտում
12:24 14-06-2015
Աշխատանքային հանդիպում ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցում
1666 դիտում
22:12 14-07-2015
Հանդիպում Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցում
Այս բաժնից
853 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
880 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան