211652_close_icon

Լոնդոնում ռեկորդային մառախուղ է գրանցվել. կաթվածահար է եղել Հիթրոու օդանավակայանի աշխատանքը

views-count2331 դիտում article-date 22:50 02-11-2015
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ռեկորդային մառախուղ է գրանցվել: Այս մասին հայտնում է BBC-ն: Մառախուղի պայմաններում տեսանելիությունը կազմում է ընդամենը 50 մետր: Լոնդոնի միջազգային Հիթրոու օդանավակայանում մառախուղի պատճառով չեղյալ է հայտարարվել 45 չվերթ: Օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տվել ուղևորներին ինքնաթիռների չվացուցակին հետևել համացանցի միջոցով` օդանավակայանի տարածքում կուտակումներից խուսափելու համար: Մառախուղի ներթափանցումը պայմանավորված է անհավանական տաք եղանակով: Նշենք, որ նախօրեին` նոյեմբերի 1-ին, Ուելսի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է ռեկորդային 22 աստիճանի:

Նմանատիպ նյութեր