Եվա Կարնեյրոն դատի է տալիս Մոուրինյոյին
«Չելսիի» նախկին բժիշկ Եվա Կարնեյրոն դատական հայց կներկայացնի ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Պորտուգալացի մարզչի հանդեպ դատաքննությունը առանձին կանցնի այն հայցին, որը Եվա Կարնեյրոն ներկայացրել է թիմին, թեպետ երկու գործն էլ իրար հետ կապված են:
Մոուրինյոն կարող է անձնական պատասխանատվության ենթարկվել, եթե ապացուցվի, որ նա օժանդակել է բժշկի հեռացմանը ակումբի՝ խախտելով վերջինիս աշխատանքային իրավունքները:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 1-ին տուրում՝ «Սուոնսիի» հետ խաղում (2:2) Մոուրինյոն սեռական բնույթի վիրավորանքներ էր ասել Կարնեյրոյի հասցեին: