20-ամյա Զհարը Արմավիրում անչափահասի է հղիացրել
20-ամյա Զհար Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած Գ. Ֆ.-ի հետ նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 19-20 շաբաթական հղիության շրջանում դիմել է «Արմավիր ԲԿ» կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
Զհար Միրզոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 141 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: