211652_close_icon

Արմավիրում 24-ամյա Միրոն անչափահասի է հղիացրել

views-count5594 դիտում article-date 13:40 13-09-2014
24-ամյա Միրո Թեմուրի Դումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած Մ. Օ-ի հետ և նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել, ինչի արդյունքում վերջինս հղիացել է: Միրո Դումանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 141 հ. 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր