211652_close_icon
views-count2648 դիտում article-date 18:34 14-05-2014

Արմավիրում 21-ամյա երիտասարդը անչափահասի է հղիացրել

21-ամյա Հ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է անչափահաս Ջ. Հ-ի հետ և համատեղ ամուսնական կյանքով ապրել են միասին, որի ընթացքում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած կնոջ հետ: Արդյունքում վերջինս հղիացել է և նրա մոտ ախտորոշվել է 6 շաբաթական հղիություն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Հ. Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր