Ժամը 18:00-ից հետո ես իրավունք ունեմ զբաղվել դրանով. Արմեն Երիցյանը՝ իրեն վստահված նոր պաշտոնի մասին
Վարչական լծակները չեն օգտագործվելու իշխանության օգտին քվեարկություններ կորզելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Լրագրողների հարցին, թե՝ այդ դեպքում ինչու է ընդգրկվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի կենտրոնական շտաբում՝ որպես տեղակալ, նշեց, որ առաջարկը նաեւ իր կողմից է եղել:
«Ժամը 18:00-ից հետո ես իրավունք ունեմ զբաղվել դրանով: Ինչո՞ւ պիտի հրաժարվեի»,- ավելացրեց նախարարը՝ նշելով, որ թվեր չի ապահովելու:
Հիշեցրեց նաեւ, որ ինքը սահմանադրական իրավունքի մասնագետ է եւ իրավագիտության դոկտոր: Միաժամանակ ընդգծեց, որ անհետաքրիր է լրագրողների հետ խոսել սահմանադրության մասին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի