Կրեմլում պատրաստվում են Պուտինի և Քեմերոնի հանդիպմանը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարող են հանդիպել G20-ի շրջանակներում, հաղորդում է Tass գործակալությունը:
Պեսկովի խոսքով՝ նման երկկողմ հանդիպման անցկացման հնարավորությունը գագաթնաժողովի շրջանակներում տևական ժամանակ է, ինչ դիտարիվում է:
«Մենք հուսով ենք, որ այլ շփումների հետ մեկտեղ այդ հանդիպումը նույնպես կկայանա»,-մեջբերում է Tass-ը Պեսկովի խոսքը:
Նախօրեին լուրեր էին շրջանառվում, որ Քեմերոնը մտադիր է հանդիպել Պուտինի հետ առաջիկայում Թուրքիայում անցկացվելիք G-20-ի շրջանակներում: Կիրակի օրը նա զանգահարել է Պուտինին և իր ցավակցությունը հայտնել Եգիպտոսում ռուսական օդանավի վթարի կապակցությամբ, ինչպես նաև օգնություն առաջարկել ավիավթարի հետաքննության հարցում: В