211652_close_icon

Քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր

views-count1499 դիտում article-date 16:03 02-11-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է "Landmine Free Artsakh Campaign" նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ "HALO Trust" կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ "HALO Trust" կազմապերպությունը կարեւորագույն առաքելություն է իրականացնում մեր հանրապետությունում՝ հավելելով, որ "Landmine Free Artsakh Campaign" նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ:

Նմանատիպ նյութեր