Թուրքիայում սպանել են Իսա Ումարովի փեսային
Ստամբուլում հրազենային կրակոցից մահացել է Աբդուլվահիդ Էդիլգերիևը՝ Չեչնիայում ահաբեկչության գլխավոր գաղափարախոսներից մեկի՝ Մովլադի Ուդուգովի բարեկամը, հաղորդում է Press Medya-ն:
Սպանությունը տեղի է ունեցել նրա տան դիմաց: Ականատեսների վկայությամբ՝ Էդիլգերիևի վրա հարձակվել են 2 զինված անձինք:
Սպանվածի աները Իսա Ումարովն է՝ Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված «Իմարաթ Կավկազ» խմբավորման առաջնորդը, իսկ Էդիլգերիևը «Кавказцентр» ինտերնետ-կայքի գլխավոր ադմինիստրատորն էր: