1486 դիտում
22:07 15-10-2015
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար դարձավ Իսա Հայաթը
Յոզեֆ Բլատերին աշխատանքից 90 օրով ազատելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Իսա Հայաթը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամլո ծառայությունը:
«Սա ՖԻՖԱ-ի համար աննախադեպ իրավիճակ է: Բայց մենք նախկինի պես կենտրոնացած ենք կազմակերպության բարեփոխումների, նախագահի ընտրությունների և ներկայիս հետաքննության աշխատանքների վրա:
Մեր գլխավոր նպատակը կազմակերպության հեղինակության վերականգնում է հասարակության շրջանում: ՖԻՖԱ-ն այդ խնդիրը լուծում է՝ զարգացնելով ֆուտբոլն ու անցկացնելով միջազգային մրցաշարեր», ասել է Իսա Հայաթը:
Հայաթը Ցյուրիխի կենտրոնական գրասենյակում կաշխատի մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը, իսկ այնուհետև կմասնակցի ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի արտահերթ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Ցյուրիխում:
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
14:26 02-11-2015
Թուրքիայում սպանել են Իսա Ումարովի փեսային
1193 դիտում
13:00 07-07-2021
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային
Այս բաժնից
2905 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6874 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5596 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին