Թուրքիան կանցնի նախագահական կառավարման համակարգին
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 49,41 տոկոսը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տեղեկացնում է Trend-ը:
Ժողովրդահանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 25,38, Ազգային շարժումը՝ 11,93, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7 տոկոսը:
Նախորդ և ներկայիս ընտրություններում Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կուսակցության հավաքած ընտրաձայների միջև տարբերությունը գրեթե 10 տոկոս է կազմում:
Խորհրդարանում հիմնական ընդդիմադիր կուսակցությունը լինելու է Ժողովրդահաանրապետական կուսակցությունը, որը խորհրդարանում կներկայանա առնվազն 126 անդամով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ հաղթելու դեպքում երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից կանցնի նախագահական կառավարման համակարգին: