Հրանտ Բագրատյանի ղեկավարած կուսակցությունը մարզերում «ոչ» է քարոզում
Նոյեմբերի 1-ին և հոկտեմբերի 31-ին ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի Ազատություն կուսակցության անդամները այցելել են Տավուշի մարզի 5 բնակավայր՝ Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» քարոզելու համար:
Իր Facebook-յան էջում Բագրատյանը գրում է.
«Հոկտեմբերի 28-ին Ազատություն կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել «Ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին և կոչ անել հանրությանը դեկտեմբերի 6-ին ներկայանալ ընտրատեղամասեր ու դեմ քվեարկել։ Այդ օրը վարչության անդամներին հանձնարարվեց այցելել մարզեր և մարդկանց բացատրել իրավիճակը։ Կատարելով վարչության որոշումը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին այցելեցինք Տավուշի մարզի 5 բնակավայրեր։ Մարդիկ հիմնականում տեղյակ չէին Սահմանադրության նախագծի դետալներից։ Նրանց առայժմ ոչ մի նախագիծ չի բաժանվել։ Իհարկե, ընդհանուր առմամբ հստակ պատկերացում ունեին, թե ինչի մասին է խոսքը։ Հարյուրավոր կարծիքներից և ոչ մեկը «այո» չէր։ Կամ դեմ էին, կամ էլ ասում էին դեռ որոշում չունեն»։