211652_close_icon
views-count2234 դիտում article-date 09:49 22-05-2014

Կառավարության ծրագրի մեջ ներառված են Հրանտ Բագրատյանի «100 քայլ» ծրագրի մոտ 25-30 դրույթներ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանը ոչ միայն պատրաստ է նախկին վարչապետների ակումբ ստեղծել, այլև արդեն իսկ սկսել է այդ «ակումբի» հետ համագործակցությունը։ Մեր տեղեկություններով՝ նա կառավարության ծրագրի մեջ է ներառել Հայաստանում լիբերալ բարեփոխումերի հայր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «100 քայլ» ծրագրի մոտ 25-30 դրույթներ։ Մասնավորապես, ծրագրային «նոու-հաուները»՝ ներդրումային հիմնադրամի ստեղծում, սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վերանայում, գյուղմթերքների սուբսիդավորում «կետերը» վերցված են այդ ծրագրից»։

Նմանատիպ նյութեր