Բրազիլիայում տնային շունը փրկել է նորածին երեխային, որին մայրը լքել էր ու գցել աղբարկղերի մեջ: Շունը շատ խնամքով հանել է երեխային աղբարկղից ու տարել իր տիրոջ մոտ, որն էլ անհապաղ երեխային տեղափոխել է հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է փրկել երեխային:
SDP Noticias-ը տեղեկացնում է, որ երեխայի մորը կատարած հանցագործության համար սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում: