Էրդողանի կուսակցությունը ընտրություններում բացարձակ մեծամասնություն է ստացել
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանի կուսակցությունը մեծ հաղթանակ է տարել այսօր կայացած խորհրդարանի ընտրություններում: Արդարություն և զարգացում կուսակցությունը վերադարձնում է բացարձակ մեծամասնությունը մեջլիսում և հնարավորություն է ստանում միայնակ ձևավորել կառավարությունը:
Reuters-ը տեղեկացնում է, որ վերջին շրջանում դժվարությունների հանդիպած Էրդողանի համար դա բացարձակ հաղթանակ էր:
Նախորդ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը մեծամասնություն չէր ստացել և փորձում էր ձևավորել կառավարություն, բայց չէր ստացվում: Արդյունքում իշխանությունները ստիպված եղան ընտրությունների նոր փուլ անցկացնել: