Եգիպտոսում ավիավթարի զոհերի դիերը տեղափոխող առաջին օդանավը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
                        Կահիրեից Սանկտ Պետերբուրգ է թռչել Սինայի թերակղզում վթարված ռուսական A321 օդանավի զոհերով առաջին ինքնաթիռը, հաղորդում է BBC-ն:
Երկրորդ ինքնաթիռը շուտով նույնպես ուղղություն կվերցնի դեպի «Պուլկովո» օդանավակայան: 
Այսօր առավոտյան կսկսվի զոհվածների հարազատների կողմից դիերը ճանաչելու գործընթացը: 
Հիշեցնենք, որ Airbus 321-ը կործանվել է Սինայի թերակղզու կենտրոնական մասում՝ Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից թռչելուց  23 րոպե անց: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

