211652_close_icon
views-count9880 դիտում article-date 23:09 11-10-2019

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Նաև նշվում է, որ համապատասխան սպասարկում անցնելուց հետո օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան:

Նմանատիպ նյութեր