Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Այսօր` նոյեմբերի 1-ին առավոտյան ժամը 08:00-ից Թուքիայում բացվել են բոլոր ընտրատեղամասերի դռները: Այս մասին հայտնում է Риа НОвоости-ն:
Մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Ավելի քան 54 մլն ընտրողներ կքվեարկեն ավելի քան 175 հազար ընտրատեղամասերում: Նրանք պետք է ընտրեն Թուրքիայի խորհրդարանի 550 անդամների և ընտրություն կատարեն 16 կուսակցությունների միջև:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հայտարարվել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական ընտրությունների ժամանակ Թուրքիայում չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն: