Տիմոշենկոն պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կողմ է հանդես գալիս։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Ես կողմ եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների և համարում եմ, որ միայն դրանք կարող են էապես փոխել Գերագույն Ռադայի գործունեության բնույթը»,֊ ասել է նա այսօր Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 25֊ին։