Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել
Օդային աղետի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/10/31/69181/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին` հոկտեմբերի 31-ին, վթարի ենթարկված Շարմ-էլ-Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթի Airbus 321 օդանավում եղած բոլոր 224 անձինք մահացել են: Այդ մասին տեղեկացրել էր Reuters-ը՝ վկայակոչելով եգիպտական իշխանություններին:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով փոխանցել է, որ, ըստ նախնական տվյալների, օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել: