Մարտի 28-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Կեմերովոյի ողբերգության հետ կապված՝ մարտի 28-ը համառուսական սգո օր հայտարարելու մասին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։
Հիշեցնենք, որ կիրակի «Зимняя вишня» առևտրաժամանցային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է խլել, նրանցից 41-ը երեխաներ էին։ Հիվանդանոցներում է մնում 13 տուժած։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ մի քանի հոգու է ձերբակալել։
Այսօր առավոտյա Կեմերովո է այցելել Պուտինը և ծաղիկներ խոնարհել առևտրի կենտրոնի դիմաց, այցելել է նաև տուժածներին և խորհրդակցություն անցկացրել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։
ՌԴ նախագահը խոստացել է պատժել բոլոր մեղավորներին։