3293 դիտում
09:56 01-11-2015
Երևանում կայացավ Մաս-ռեստլինգի Աշխարհի գավաթի 2-րդ փուլը և Եվրոպայի բաց առաջնությունը. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ
Հոկտեմբերի 23-25-ը ֆինանսների նախարարության մարզահամալիրում (նախկին Միկա մարզահամալիր) բարձր մակարդակով կազմակերպվեց և ընթացավ Մաս-ռեստլինգի Աշխարհի գավաթի 2-րդ փուլը և Եվրոպայի բաց առաջնությունը։
Մրցույթի կազմակերպիչներն էին ՀՀ Մաս- ռեստլինգի ֆեդերացիան և Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիան։ Բացման հանդիսավոր արարողությանը իրենց ողջույնի խոսքը հղեցին Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ակիմովը, Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ինոկենտի Գրիգորևը, Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը և ՀՀ սպորտի նախարարության ներկայացուցիչը։Նրանք մասնակիցներին ցանկանացան հաջող ելույթներ, արժանի հաղթանակ, իսկ մրցավարներին արդար դատավարություն։
Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ակիմովը Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանին շնորհեց շնորհակալագիր և մեդալ։
Հյուրերը հնարավորություն ստացան ծանոթանալ հայ ազգագրական երգին ու պարին, որից հետո սկսվեցին մարզիկների ելույթները։
Մրցույթին մասնակցում էին աշխարհի 8 երկրների մոտ 100 մարզիկներ։ Հայաստանի հավաքականը ներկայանում էր 26 մարզիկով։
Մրցույթի առաջին օրը իրենց ուժերը փորձեցին կանանց` 55, 75, 85կգ-ից բարձր և տղամարդկանց` 60, 80, 105 կգ քաշային կարգերը։ 75 կգ քաշային կարգում տպավորիչ ելույթ ունեցավ Տաթև Հակոբյանը, ով դժվարին պայքարում եզրափակիչում իր ուժերը զիջեց Ռուսաստանը ներկայացնող Տույարա Օռլովային, Հայաստանի հավաքականին պարգևելով արծաթե մեդալ։ Նույն քաշային կարգում Աննա Գևորգյանն էլ զբաղեցրեց երրորդ պատվավոր հորիզոնականը։ Կանանց 85 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աննա Մեսրոպյանը նվաճեց արծաթե մեդալ։
Հաջող հանդես եկավ նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը, բրոնզե մեդալներ նվաճեցին Գևորգ Ստեփանյանը և Հովհաննես Դավթյանը` 60 և 80 կգ քաշային կարգերում։ 105 կգ քաշային կարգում մենք ունեցանք ևս մեկ արծաթե մեդալ, Արտյոմ Խուգոյանը դժվարին պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը զիջեց ռուսաստանցի Ֆեդոր Ֆեդորովին, իսկ Սերոբ Ժամկոչյանը Միխայիլ Գոգոլևի հետ կիսեց երրորդ հորիզոնականը։ Ահա այսպիսին էին առաջին մրցակցային օրվա արդյունքները, անկասկած լավ էր ամեն ինչ, բայց սպասում էինք այդքան բաղձալի ոսկե մեդալին և հայազգի այն մարզիկին կամ մարզուհուն ով կդառնար մաս-ռեստլինգ մարզաձևից հայազգի առաջին աշխարհի Հոկտեմբերին 25-ին մեկնարկեց մրցակցային երկրորդ օրը, իրենց ուժերը փորձեցին կանանց` 65, 85 և տղամարդկանց 70, 90, 125 և 125կգ-ից բարձր քաշային կարգի մարզիկները։
Կանանց 65 կգ քաշային կարգում Կարինե Գևորգյանը Սվետլանա Արտախինովայի հետ կիսեց երրորդ հորիզոնականը։
Անչափ հետաքրքիր պայքար ծավալվեց 70 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Յակուտիայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի երրորդ Կարեն Մարտիրոսյանը։ Հենց նա էր այն մարզիկը, որից ամենաշատն էինք ակնկալում հաղթանակ, և նա կարողացավ արդարացնել իր մարզչի ` Արտավազդ Նալբանդյանի և մնացած բոլորի հույսերը։ Իսկ 125 և 125-ից բարձր քաշային կարգերում բրոնզե մեդալներ նվաճեցին Դավիթ Եղիազարյանը և Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով և դրամական պարգևներով (1-ին տեղ 20000 ռուբլի, 2-րդ տեղ` 15000 և 3-րդ` 10000)։
Կազմակերպիչները ջանք չէին խնայել, որպեսզի Հայաստանը ներկայացվեր ըստ արժանավույն։ Փակման արարողության ժամանակ ներկայացվեց հայոց ազգագրական երգն ու պարը, հայոց եռագույնով պատկերվեց մեր սուրբ լեռը։ Մեդալների վրա ևս պատկերված էին Սիսն ու Մասիսը։ Սա ոչ միայն սպորտային տոն էր, այլև մշակութային։
Կանցնեն տարիներ , այս մարզաձևը կդառա ավելի մասսայական և մեծ ճանաչում ձեռք կբերի ամբողջ աշխարհում ու այդ ժամանակ սպորտային աշխարհը կհիշի, որ Եվրոպայի բաց առաջնություն առաջին անգամ կազմակերպվել է Հայաստանում։
Մաս-ռեստլինգի Եվրոպայի բաց առաջնության և Մաս-ռեստլինգի աշխարհի գավաթի երկրորդ փուլի հաղթողները և մրցանակակիրները
1-ին տեղ- Տերենտեվա Աննա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Բոլոտովա Ելենա (Ռուսաստան)
3-րդ տեղ- Դյաչկովսկայա Տատյանա (Ռուսաստան)
1-ին տեղ- Սեվրյուկ Իրինա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Ֆեդորենկո Մարինա (Ռուսաստան)
3-րդ տեղ- Արտախինովա Սվետլանա (Ռուսաստան)
3-րդ տեղ-Գևորգյան Կարինե (Հայաստան)
1-ին տեղ- Օռլովա Տուարա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Հակոբյան Տաթև (Հայաստան)
3-րդ տեղ- Կորիցկա Ագնեշկա (Լեհաստան)
3-րդ տեղ-Գևորգյան Աննա (Հայաստան)
1-ին տեղ- Սեդալիշեվա Սաինա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Գուրեևա Ալեսյա (ՈՒզբեկստան)
կանայք 85 կգ-ից բարձր
1-ին տեղ- Գրիգոր Տատյանա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Մեսրոպյան Աննա (Հայաստան)
1-ին տեղ- Սավվին Դմիտրի (Ռուսաստան)
2-րդ տեղ- Դյակոնով Իգոր (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Նեուստրոեվ Դմիտրի (Ռուսաստան)
3 -րդ տեղ-Ստեփանյան Գևորգ (Հայաստան)
1-ին տեղ- Մարտիրոսյան Կարեն (Հայաստան)
2-րդ տեղ-Բորիսով Գենադի (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Կովալիկ Միխայիլ (Ռուսաստան)
3 -րդ տեղ-Լոսակով Զվաիդ (Վրաստան)
1-ին տեղ- Գլադկով Անատոլի (Ռուսաստան)
2-րդ տեղ- Կուդրին Եգոր (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Դավթյան Հովհաննես (Հայաստան)
3 -րդ տեղ- Կոպալլիանի Լաշա (Վրաստան)
1-ին տեղ- Չերնոգրադսկի Պավել (Ռուսաստան)
2-րդ տեղ- Պոպով Դմիտրի (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Այվազյան Ադամ (Հայաստան)
3 -րդ տեղ-Բեսեդին Դմիտրի (Ուկրաինա)
տղամարդիկ մինչև 105 կգ
1-ին տեղ- Ֆեդորով Ֆեդոր (Ռուսաստան)
2-րդ տեղ- Խուգոյան Արտյոմ (Հայաստան)
3 -րդ տեղ- Ժամկոչյան Սերոբ (Հայաստան)
3 -րդ տեղ-Գոգոլեվ Միխայիլ (Ռուսաստան)
տղամարդիկ մինչև 125 կգ
1-ին տեղ- Կոլիբաբչուկ Վիկտոր (Ռուսաստան)
2-րդ տեղ- Չիգլաձե Չաբուկի (Վրաստան)
3 -րդ տեղ- Եղիազարյան Դավիթ (Հայաստան)
3 -րդ տեղ-Խան Ֆուրկան (Պակիստան)
տղամարդիկ 125 կգ-ից բարձր
1-ին տեղ- Կոլիբաբչուկ Վիկտոր (Ռուսաստան)
2-րդ տեղ- Կաժահա Զվաիդ (Վրաստան)
3 -րդ տեղ- Ֆրոլկին Սերգեյ (Ռուսաստան)
3 -րդ տեղ-Գևորգյան Ոստան (Հայաստան)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18279 դիտում
15:21 27-02-2020
Երևանում կայացավ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի DIAMOND NATURAL CUP բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4255 դիտում
13:56 11-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի 1-ին փուլը մեկնարկում է. ուղիղ միացում
Այս բաժնից
400 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան
499 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
376 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը