211652_close_icon

Երևանում կայացավ շաշկու Աշխարհի գավաթի 3-րդ փուլը

views-count2239 դիտում article-date 21:45 20-09-2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց միջազգային շաշկու (100 վանդակ) Աշխարհի գավաթի 3-րդ փուլը։

Մրցաշարերը կազմակերպվեցին երկու ժամակարգերով՝ կայծակնային (5+3) և արագ (10+5)։
 
Մասնակցեցին 36 մարզիկներ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր և 9 սպորտի վարպետ։ Երևանը հյուրընկալեց աշխարհահռչակ շաշկիստների, այդ թվում 5  աշխարհի չեմպիոնների։
Առաջին անգամ Հայաստան ժամանեց նաև Շաշկու միջազգային ասոցիացիայի նախագահ Յուրի Չերտոկը։ 

Կայծակնային մրցաշար (Blitz)
 
Ընդհանուր
1-ին տեղ Ալեքսանդր Գեորգիև (Ռուսաստան) 
2-րդ տեղ Մուրոդուլլո Ամրիլլաև (Ռուսաստան) 
3-րդ տեղ Ալեքսանդր Գետմանսկի (Ռուսաստան)  
 
Արագ մրցաշար (Rapid)
 
Ընդհանուր
1-ին տեղ Ալեքսանդր Գեորգիև (Ռուսաստան) 
2-րդ տեղ Ալեքսանդր Գետմանսկի (Ռուսաստան) 
3-րդ տեղ Նշան Ալավերդյան (Հայաստան)  
 
Ընդհանուր արդյունքներ (երկու մրցաշարերի գումարով, օտարերկրյա մասնակիցներ միջև (ոչ ռուս )
 
1-ին տեղ Նշան Ալավերդյան  (Հայաստան)
2-րդ տեղ Արտակ Հակոբյան  (Հայաստան)
3-րդ տեղ Ջումբեր Բերիաշվիլի  (Վրաստան)
 
Նշան Ալավերդյանը, գրանցած բարձր արդյունքի շնորհիվ, իրավունք ստացավ մասնակցելու Աշխարհի գավաթի հաջորդ փուլին, որը կկայանա նոյեմբերին՝ Անթալիայում։

Նմանատիպ նյութեր