211652_close_icon
views-count18252 դիտում article-date 15:21 27-02-2020

Երևանում կայացավ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի DIAMOND NATURAL CUP բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 26-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դահլիճում Նատուրալ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ կայացավ WNBF-ի DIAMOND NATURAL CUP միջազգային բաց առաջնությունը: Bikini, Fitness modeling, Bodybulidin, Men's physique անվանակարգերով հանդես եկող սպորտսմենները մրցույթին կարող էին հայտ ներկայացնել ու մասնակցել միայն այն դեպքում, եթե մարզումների ընթացքում չեն օգտագործել արգելվող հավելումներ, ստերոիդներ: Մասնակիցները նախ հաղթահարել էին ստի դետեկտորի և դոպինգ թեստի փորձությունները և նոր հասել բեմահարթակ, ինչն արդեն նրանց բոլորի համար հաջողություն էր: Men's physique անվանակարգում և նաև ողջ մրցույթի ընթացքում Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը Կարեն Վարդանյանն էր, ով նաև կարատեի ֆեդերացիայի անդամ է, գլխավոր քարտուղար: Համառ պայքարի արդյունքում Կ. Վարդանյանն իր անվանակարգում 16 սպորտսմենների մեջ զբաղեցրեց 10-րդ պատվավոր հորիզոնականը: Նա թեպետ հաղթական տեղ չգրավեց, բայց Նատուրալ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի կողմից ստացավ միջազգային մարզչական որակավորում և այսուհետ նաև ֆիթնեսի մարզիչ աշխատելու իրավունք: Սա կարելի է նաև լավ արդյունք համարել այն պատճառով, որ Կ. Վարդանյանը դեռ նոր է զբաղվում տվյալ մարզաձևով և կարողացել է մկանային մասսա հավաքել և անցնել մարմնի չորացմանը շատ կարճ ժամանակում: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր