211652_close_icon

Իրանը երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից առևտրային գործընկերության հարցում

views-count1215 դիտում article-date 15:51 31-10-2015
ԱՄՆ-ն պետք է երաշխիքներ տա Իրանի իր առևտրային գործընկերներին, որ հետագայում սահմանափակումներ չի մտցնի Իրանի հետ գործարքներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հայտարարությունը Զարիֆն արել է Միջուկային համապարփակ համաձայնագրի գործողությունների համատեղ պլանի իրագործման մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հետ բանակցելու ժամանակ: Վերջիններս իրանական ատոմային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ 3 հանդիպում են անցկացրել Վիեննայում, որտեղ ընթանում են Սիրիայի ճակատագրի հարցով բանակցությունները: Զարիֆը, այնուամենայնիվ, Քերրիի հետ հանդիպումներն անվանել է կառուցողական:

Նմանատիպ նյութեր