Մոլորակի բնակչության 2/3-ը հերպես հարուցիչի կրող է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մոլորակի բնակչության 2/3-ը վարակված է հերպեսի հարուցիչով, գրում է Time պարբերականը:
Գոյություն ունի հերպեսի 2 տեսակ՝ առաջին տիպի՝ HSV-1, փոքր հասակում է փոխանցվում և դրսևորվում է շուրթերին, և երկրորդ տեսակը՝ HSV-2, որը փոխանցվում է սեռական շփման միջոցով և մարդու մոտ առաջացնում է սեռական այլ վարակներ:
Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին տիպի հերպեսային վարակը ավելի հաճախ հանգեցնում է սեռական օրգանների վարակի:
Աշխարհում մինչև 50 տարեկան շուրջ 4 մլրդ մարդ վարակված է 1-ին տիպի հերպեսով և 1,5 մլրդ մարդ՝ 2-րդ տիպի հերպեսով: Վերջինը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: