211652_close_icon
views-count1030 դիտում article-date 18:39 30-10-2015

Մարտակերտի շրջանի վարչակազմի պատվիրակությունը` Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի միջև ձևավորված համագործակցության համատեքստում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևան էին այցելել Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը և Մարտակերտի համար 1 մանկապարտեզի տնօրենի տեղակալ Ալլա Բեջանյանը: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր`փոխայցելությունների, փորձի փոխանակման, կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ: Այնուհետև հյուրերն այցելել են շրջանի հ. 126 մանկապարտեզ, երեխաներին գրենական պիտույքներ նվիրել, զրուցել մանկավարժների հետ, ծանոթացել նախակրթարանի առօրյային:

Նմանատիպ նյութեր