Ճապոնացի բժիշկները գրիպից 1 օրում կազդուրվելու դեղ են մշակել
Ճապոնիայում փորձարկվել է նոր դեղորայք, որը գրիպից մարդուն բառացիորեն կարող է ազատել 1 օրում, հաղորդում է BBC-ն:
Այն արդեն իր արդյունավետությունը ապացուցել է:
Նոյեմբերին կանցկացվի դեղորայքի փորձարկման երկրորդ փուլը, որի արդյունավետությունը վերջնականորեն հաստատելուց հետո այն կլիցենզավորվի: Սպասվում է, որ դեղորայքը շրջանառության մեջ կդրվի 2018 թվականից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բոլոր տեսակի գրիպներից աշխարհում տարեկան մահանում է 250-500 հազար մարդ: