819 դիտում
14:32 29-10-2015
Իտալիայի Աբրուցցո նահանգը նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:
Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի գեղեցիկ էջ գրեցինք մեր նահանգի քաղաքական պատմության մեջ: Նման կարևոր հարցի վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը նահանգային խորհրդի հասունության մեծ վկայությունն է: Հուսով եմ, որ մեր ամենօրյա հոգսերից այդքան հեռու անցյալում տեղի ունեցած անարդարությունների մասին հիշողությունը մեզ կուղղորդի դատապարտելու նաև մեր օրերում տեղի ունեցող հետապնդումներն ու բռնությունները և գործնական օգնություն ցուցաբերելու դրանց զոհերին»:
Աբրուցցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/29/68955/]ճանաչել [/url]է նաև Իտալիայի Ռավենայի Քաղաքային խորհուրդը, որի կողմից միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
12:48 04-04-2015
ԱՄՆ Հավայի նահանգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
11046 դիտում
21:19 19-05-2017
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
6150 դիտում
10:53 07-11-2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1333 դիտում
21:31 19-01-2025
Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում
1246 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1132 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ