Էրդողանը սպառնում է հարվածել Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին
Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի կանխի սահմանային Թել-Աբիադ քաղաքում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիական քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ խոսքը վերաբերում է նաև ռազմական գործողություններին:
Նրա խոսքով՝ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության հայտարարությունը որպես սպառնալիք է հնչում Թուրքիայի ազգային անվտանգության համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան մասնակցում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ռազմական գործողություններին: