ԻՊ ահաբեկիչները Սիրիայում ոչնչացրել են Պալմիրայի 3 պատմական սյուն
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Սիրիայի Պալմիրա քաղաքում 3 պատմական նշանակության սյուներ են փլատակների վերածել: Այդ մասին հայտնել թ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական ծառայության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ նշված 3 սյուներին են գամել 3 սիրիացի բնակիչների և սպանել:
Պալմիրայի բնակիչների և տեղի ակտիվիստներից մեկի՝ Խալեդ ալ-Հոմսի խոսքով՝ ԻՊ-ը խոստացել է հայտարարել սպանված բնակիչների անունները: Մեկ այլ ակտիվիստ Մոհամմեդ ալ-Այեդի խոսքով՝ ԻՊ-ը այդկերպ փորձում է գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը:
Հոկտեմբերին ահաբեկիչները պայթեցրել էին նաև Պալմիրայի հայտնի հին հռոմեական դարաշրջանի Հաղթական աղեղը:


