Սիրիական բանակը Պալմիրայի մոտ 60-ից ավելի ԻՊ գրոհայինների է ոչնչացրել
Սիրիայի կառավարական ուժերը պատմական Պալմիրա քաղաքի մոտակայքում դաժան մարտերի արդյունքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազբ 60 գրոհայինների, հաղորդում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ ահաբեկիչները փորձել են գրոհել քաղաքի մոտ տեղակայված սիրիական բանակի դիրքերի վրա, սակայն ետ են շպրտվել։
Բախումները տեղի են ունեցել քաղաքից 15 կմ դեպի արևելք ընկած հատվածում։ Հիշեցնենք, որ Պարմիրան ազատագրվել է ԻՊ զինյալներից այս տարվա մարտին։
Ոչնչացվել է նաև ահաբեկիչների մեծ թվով ռազմտեխնիկա, կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Մարտերում սպանվել է տեղի դաշտային հրամանատարներից մեկը։